Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երևում են ինտրիգի նախանշաններ

Երևում են ինտրիգի նախանշաններ
02.10.2012 | 00:09

Հայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրումԱրարատի «Այգ» մարզադաշտում շաբաթ օրը Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալեց «Փյունիկին»: Արդեն տասներորդ րոպեին հյուրերն առաջ անցան. գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մանոյանը: 30-րդ րոպեին Նորայր Գյոզալյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը, ու խաղի հավասարակշռությունը վերականգնվեց: Սակայն «Փյունիկից» ընդամենն ութ րոպե պահանջվեց հաշվի մեջ առաջ անցնելու համար (Դավիթ Մինասյան): Երկրորդ խաղակեսում նույն Դավիթ Մանոյանն ու Դավիթ Մինասյանը նորից գրավեցին մրցակցի դարպասը (62 և 73-րդ րոպեներ) ու հաշիվը դարձրին 4:1: Խաղավարտից հինգ րոպե առաջ Ֆիլիպ Տիմովը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:

Նույն օրը կայացած «Բանանց»-«Գանձասար» դիմակայությունում թիմերը կարողացան իրենց դարպասները պահել անառիկ:
Մրցումային հաջորդ օրը միմյանց դեմ ելան «Արարատն» ու «Միկան», «ՈՒլիսն» ու «Շիրակը»:
Սկսենք առաջինից:
Արդեն երրորդ րոպեին մրցաշարի հետնապահը ստացավ տասնմեկմետրանոցի իրավունք, սակայն չկարողացավ օգտվել հնարավորությունից: Արարատցիներն իրենց սխալն ուղղեցին երկրորդ խաղակեսում. անկյունայինի խաղարկումից հետո Ռաֆայել Նազարյանը գրավեց դարպասը` առաջնության առաջատարին` «Միկային», ստիպելով խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Իր հերթին գոլային հրաշալի պահ կորցրեց «Միկան»: Հանդիպման ութսունհինգերորդ րոպեին Նարեկ Պետրոսյանի հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից: Մինչև խաղավարտ կողմերի գործադրած ջանքերը մնացին անպտուղ, և առաջատարը զրկվեց այնքան կարևոր երեք միավորից:
Վերջին երեք խաղում յոթ միավոր վաստակած հանրապետության չեմպիոն «ՈՒլիսը» «խոստանում» էր այնքան էլ դյուրին մրցակից չլինել Գյումրիի «Շիրակի» համար: Սակայն հանդիպումը ցույց տվեց, որ գյումրեցիների հաղթական կամքն անկոտրում է, և մրցակցի հարկի տակ նրանք վստահ հաղթանակի հասան: Գոլերը գրանցվեցին Դավիթ Հակոբյանի հաշվին, ով դարձավ կրկնագոլի հեղինակ: Այս հանդիպումից հետո «Շիրակն» ընդամենը երեք միավորով է հետ մնում առաջատարից` դեռ ակտիվում էլ ունենալով մեկ պակաս խաղ: Սխալված չենք լինի` ասելով, որ «Արարատն» ու «Շիրակը» քսանչորսերորդ տուրում տարած հաղթանակներով նոր լարվածություն հաղորդեցին երկրի առաջնությանը, որի ակումբային ֆուտբոլը, այնուամենայնիվ, միայն տեղային նշանակության կրքերի բորբոքում է առաջացնում, ո՛չ ավելին: Հուսանք, որ մեծ մասշտաբներն այնքան էլ չեն ուշանա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ